«Թուրքիային մեղադրում են մշակութային շովինիզմ իրականացնելու և աշխարհի ամենակարևոր թանգարաններին շանտաժի ենթարկելու մեջ, ինչին այս երկիրը դիմում է՝ պահանջելով վերադարձնել հնագիտական հազարավոր գանձեր»:
Այս մասին գրում է Մեծ Բրիտանիայի «Գարդիան» պարբերականը՝ վկայակոչելով Բեռլինի, Փարիզի և Նյու Յորքի մշակութային հաստատությունների ղեկավարներին:
Թուրքիան, ըստ «Գարդիան»-ի, սպառնացել է արգելել օտարերկրյա հնագետներին պեղումներ անցկացնել իր տարածքում՝ հողային աշխատանքների վերաբերյալ թույլտվությունները չնորացնելու միջոցով այն դեպքում, եթե համապատասխան երկրների կառավարությունները «չվերադարձնեն այն հնությունները, որոնք, ըստ Անկարայի, երկրից դուրս են հանվել անօրինական եղանակով»:
«Անկարան սպառնացել է նաև այլևս չմասնակցել օտարերկրյա թանգարաններին իր ունեցած պատմական նշանակության գանձերը ցուցադրման նպատակով տրամադրելուց», - գրում է պարբերականը:
«Գարդիան»-ի համաձայն, «Անկարան, որն ավելի համարձակ է դարձել՝ երկրի տնտեսական և քաղաքական ազդեցության աճի պատճառով, բազմիցս նշել է, որ հնությունները վերադարձնելն այն քաղաքականությունն է, որը նախատեսվում է շարունակել դեռ բազում տարիներ՝ «մշակութային պատերազմ» անվանելով նման քաղաքականությունը»:
Բեռլինից իր գործունեությունն իրականացնող «Պրուսիայի մշակութային ժառանգություն հիմնադրամի նախագահ Հերման Փարցինգերի համաձայն, Թուրքիայի վարած քաղաքականությունը բավականին ագրեսիվ է:
«Նրանք փորձում են շանտաժի ենթարկել մեզ և ուրիշներին՝ ստիպելով, որպեսզի երկիրը լքենք մենք և օտարերկրյա այլ հնագետները: Նրանց կողմից օգտագործվող նոր մարտավարությունն է՝ մեղադրել մեզ, որ բավարար գումարներ չենք ներդնում՝ հնագիտական պեղումների տեղանքների ենթակառուցվածքը պահպանելու համար», - ասում է Փարցինգերը:
Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուգրուլ Գյունեյը սակայն պնդում է, որ Անկարայի պահանջները համընկել են երկրի մշակութային ժառանգության վերաբերյալ «հպարտության նոր ձեռքբերված զգացման հետ»:
«Մեր թանգարաններում պահվող տեսականին այժմ համեմատելի է Եվրոպայի թանգարանների հավաքածուներին», - ասել է Գյունեյը:
«Թուրքիայում աշխատող հնագետները սակայն նշում են, որ այդ երկրի կառավարության կողմից հնությունները հետ ստանալու ջանքերի հետ մեկտեղ այն անտարբերություն է ցուցաբերում հնագիտական աշխարհահռչակ արժեքավոր պեղումների տեղանքների նկատմամբ», - գրում է «Գարդիան»-ը՝ նշելով, որ Թուրքայում իրականացված շինարարական նախագծերի «զոհ» են գնացել հնագիտական բազմաթիվ արժեքավոր պեղումների տարածքներ: