Մատչելի հղումներ

Թուրքիայի պաշտոնյան ներողություն է խնդրել քաղաքացիական անձանց սպանության կապակցությամբ


Թուրքիայի պաշտոնյան ներողություն է խնդրել քաղաքացիական անձանց սպանության կապակցությամբ

Թուրքիայի պաշտոնատար անձանցից մեկը հաստատել է, որ Իրաքում Թուրքիայի օդուժի կողմից իրականացված հարձակման զոհ գնացած 35 անձինք քուրդ ապստամբ չեն եղել:

Իշխանության գլուխ կանգնած «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Հուսեյ Չելիկը հայտնել է, որ օդուժի հարձակման պատճառով զոհվածները եղել են քաղաքացիական անձինք, այլ ոչ թե ահաբեկիչներ, և ներողություն խնդրել զոհերի համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի զինված ուժերը տեղեկացրել են օդուժի կողմից Քրդստանի աշխատավորական կուսակցության ապստամբների կողմից հաճախակի օգտագործվող մի տարածք ռմբակոծելու մասին: Քրդամետ պաշտոնատար անձինք սակայն հայտնել էին, որ հարձակման պատճառով սպանվել են սահմանամերձ տարածքում մաքսանենգությամբ զբաղվող երիտասարդներ՝ որպես «սպանդ» որակավորելով օդուժի հարձակումը:

Քրդստանի աշխատավորական կուսակցությունն արդեն մոտ 20 տարի պայքարում է Թուրքիայում ինքնավարություն հաստատելու համար: Այս պայքարի զոհ են գնացել տասնյակ հազարավոր մարդիկ:

Թուրքիայի, Եվրոպական Միության և Միացյալ Նահանգների կողմից Քրդստանի աշխատավորական կուսակցությունը ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն:

XS
SM
MD
LG