Մատչելի հղումներ

Թուրքիայում պայթյունը սիրիացի է իրականացրել


Ստամբուլի քաղաքապետարանի ինտերնետային էջում ասված է, որ քաղաքի կենտրոնական պատմական թաղամասում երեքշաբթի օրվա պայթյունից առնվազն տասը մարդ է սպանվել՝ 15-ը՝ վիրավորվել։

Թուրքիայի խոշորագույն քաղաքի՝ Ստամբուլի քաղաքապետը նշել է, որ հետաքննություն է անցկացվում պարզելու երեքշաբթի օրը տեղի ունեցած պայթյունի հանգամանքները: Քաղաքապետարանի կայքէջում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ սկսվել է Սուլթան Ահմեդ թաղամասում պայթյունի տեսակը և պատճառը որոշելու, ինչպես նաև պատասխանատուներին հայտնաբերելու նպատակով հետաքննություն։:

Թուրքիայի փոխվարչապետ Քուրթուլմուսը նշել է, որ կասկածներ կան, թե ռումբը պայթեցրած ինքնասպան ահաբեկիչը վերջերս Թուրքիա է անցել Սիրիայից:

Նախագահ Էրդողանը հեռուստացույցով հեռարձակված օտարերկրյա դեսպանների առջև իր ելույթում, նշել է, որ պայթյունը իրականացրել է սիրիացի մահապարտ. «Ես խիստ դատապարտում եմ Ստամբուլի Սուլթան Ահմեդ թաղամասում ահաբեկչական միջադեպը, որը կարծում ենք, իրականցվել է ծագումով սիրիացի մի ինքնասպանի կողմից», - ասել է Էրդողանը:

Թուրքիան հարձակման էր ենթարկվել նաև հոկտեմբերին, երբ Անկարայում երկաթգծի կայարանին կից հրապարակում խաղաղության կողմնակիցների հավաքի ժամանակ երկու ահաբեկիչների ինքնապայթեցումները ավելի քան 100 մարդու մահվան պատճառ դարձան՝:

Ահաբեկչական ինքնասպան գործողություններ իրականացնելու կասկածանքով «Իսլամական պետություն» խմբավորման՝ "Դաեշի" երկու անդամի ձերբակալությունից հետո կառավարությունը Անկարայում չեղյալ էր հայտարարել Նոր Տարվա տոնակատարությունները:

Թուրքիայի զինված ուժերը նաև հարձակողական գործողություններ են իրականացնում Քրդական աշխատավորական կուսակցության դեմ, որը նույնպես մեղադրվում է հարձակումների իրականացման մեջ՝ ներառյալ ոստիկանության և բանակի դեմ:

XS
SM
MD
LG