Մատչելի հղումներ

Թուրքիայում ձերբակալվել է «Ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող հինգ կասկածյալ


Թուրքիայում ձերբակալվել է «Ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող հինգ կասկածյալ
Թուրքիայում ձերբակալվել է «Ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող հինգ կասկածյալ

Թուրքիայում ուրբաթ օրը ոստիկանությունը ձերբակալել է Աֆղանստանում «Ալ-Քաիդա»-ի զինյալներին աջակցություն տրամադրող հինգ հոգու:

Թուրքիայի մամուլի հաղորդագրությունների համաձայն, կալանավորվածները հիմնականում համալսարանների ուսանողներ են, որոնց ձերբակալել են այս շաբաթ Թուրքիայի մի քանի քաղաքում անցկացված խուզարկումների ժամանակ:

Հաղորդագրությունների համաձայն, կասկածյալները գումար էին ուղարկում «Ալ-Քաիդա»-ի զինյալներին աջակցելու և համակարգչային ծրագիր էին մշակում` «Ալ-Քաիդա»-ն Աֆղանստանում թիրախավորող ՆԱՏՕ-ի ինքնաթիռների աշխատանքը խաթարելու համար:

2003 թվականի Ստամբուլում տեղի ունեցած հարձակումներից հետո, Թուրքիայի իշխանությունները ուշադիր հետևում են «Ալ-Քաիդա»-ի հետ կապված զարգացումներին Հարձակումների արդյունքում զոհվել էր 58 մարդ:

Այս տարվա հունվար ամսին Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է 120, իսկ հուլիսին` 29 մարդ` «Ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունենալու մեղադրանքով:

XS
SM
MD
LG