Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Օլեքսանդր Տուրչինովը չորեքշաբթի օրը հրապարակայնորեն ընդունել է, որ Ուկրաինայի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները «անկարող» են դադարեցնել երկրի արևելյան երկու մարզերում տեղի ունեցող խռովությունները:
Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարի համաձայն, իրավապահ մարմինների ծառայողները որոշ դեպքերում համագործակցում են ռուսաստանամետ զինյալների հետ, որոնք վարչական շենքեր են գրավում և պատանդներ վերցնում:
«Իշխանությունները չեն վերահսկում իրավիճակը Դոնեցկում և Դոնեցկի մարզում», - ասել է Տուրչինովը՝ շեշտելով, որ ներկայում Ուկրաինայի իշխանություններն աշխատում են երկրի այլ մասերում խռովությունների տարածումը կանխելու ուղղությամբ:
Ուկրաինայի մարզերի ղեկավարների հետ հանդիպման ընթացքում երկրի նախագահի պաշտոնակատարն ասել է, որ Ուկրաինայի իշխանությունները ստիպված են «ամբողջությամբ նորացնել ոստիկանության և անվտանգության ծառայության կազմը Ուկրաինայի արևելքում»:
«Ուժային կառույցները չեն կարող վերահսկողություն սահմանել Դոնեցկի և Լուգանսկի մարզերում ստեղծված իրավիճակի նկատմամբ: Անվտանգության ծառայություններն անկարող են իրականացնելու քաղաքացիների պաշտպանությանն ուղղված իրենց մասնագիտական պարտականությունները: Ավելին՝ որոշ ստորաբաժանումներ օժանդակություն են տրամադրում կամ համագործակցում ահաբեկչական կազմակերպությունների հետ», - ասել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարը:
Օլեքսանդր Տուրչինովը հանձնարարել է Ուկրաինայի տարածաշրջանների ղեկավարներին ձեռնարկել միջոցառումներ՝ կանխելու համար խռովությունների սպառնալիքներն Ուկրաինայի կենտրոնական և հարավային այլ մարզերում: