Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Օլեքսանդր Տուրչինովը զգուշացրել է երկրի ռուսաստանամետ արևելյան շրջաններն այն մասին, որ կիրակի օրն անցկացվող հանրաքվեի ընթացքում ինքնավարության կողմ քվեարկելու դեպքում նրանք կատարելու են «դեպի անդունդ տանող քայլ»:
«Այսօր նրանք, ովքեր կողմ են հանդես գալիս այսպես կոչված անկախության, չեն հասկանում, որ դա տնտեսության, սոցիալական ցանկացած խնդիրների լուծման և այս տարածաշրջանների բնակչության մեծամասնության կյանքի լիակատար քայքայում է: Սա դեպի անդունդ տանող ճանապարհ է: Ցանկանում եմ շեշտել՝ այս շրջանների համար սա դեպի անդունդ տանող ճանապարհ է: Սա ինքնակործանում է, էյֆորիա, որը կարող է բերել շատ դժվարին հետևանքների», - հանդես գալով Ուկրաինայի ազգային հեռուստատեսությամբ՝ ասել է երկրի նախագահի պաշտոնակատար Տուրչինովը:
Նրա համաձայն, Դոնեցկն ու Լոուգանսկը այժմ ամենամեծ սուբսիդիաները ստացող շրջաններն են:
«Ամբողջ Ուկրաինան ֆինանսավորում է հենց Դոնեցկն ու Լուգանսկը», - շեշտել է Տուրչինովը: