Մատչելի հղումներ

Պայթյուն Թուրքիայում


Թուրք պաշտոնյաները հայտարարել են, թե 14 մարդ է վիրավորվել երկրի արեւելյան շրջանում ռումբի պայթեցման հետեւանքով։

Թուրք պաշտոնյաները հայտարարել են, թե 14 մարդ է վիրավորվել երկրի արեւելյան շրջանում մի ռումբի պայթյունի հետեւանքով։

Նրանք քուրդ ապստամբներին են մեղադրել ուրբաթ օրվա պայթեցման մեջ, որը հարվածել է դեպի Էլազիգ ընթացող զինվորական ուղեկցող մեքենայի։ Վիրավորների թվում է մեքենայի վարորդի որդին։

Միաժամանակ, Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է Իզմիր քաղաքում մեկ այլ ռումբի պայթեցման դավադրության մեջ կասկածվող չորս անձանց։Պաշտոնյաների համաձայն, թե՛ զինվորական մեքենայի վրա կատարված հարձակման եւ թե՛ պայթեցման դավադրության հեղինակը Քրդստանի աշխատավորական կուսակցությունն է, որն անցյալ ուրբաթ հայտարարել էր, թե վերջ է դնում Թուրքիայում մեկ տարուց ի վեր հաստատած զինադադարին, Թուրքիայի կողմից կրկնվող զինյալ հարձակումների պատճառով։

XS
SM
MD
LG