Մատչելի հղումներ

Թամերլան Ցառնաևը կարող է եռակի սպանության հանցակիցը լինել


ԱՄՆ-ի դատախազության կասկածանքների հիմքում ընկած է հարցաքննության ժամանակ գնդակահարված Իբրահիմ Թոդաշևի հայտարարությունը

Բոստոնի մարաթոնի ընթացքում պայթյունների իրականացման կասկածյալներից մեկի՝ Ջոխար Ցառնաևի գործը վարող դատախազները տեղեկացրել են, որ Ֆլորիդայում ԱՄՆ-ի իրավապահ մարմինների ծառայողների կողմից անցկացված հարցաքննության ժամանակ գնդակահարված Իբրահիմ Թոդաշևը տեղեկացրել էր քննիչներին, թե Ցառնաև եղբայրներից ավագը կարող էր լինել եռակի սպանության հանցակից:

ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Ուոլթեմ քաղաքում իրականացված սպանությանը Թամերլան Ցառնաևի հանցակցության մասին ասված է դատարան ներկայացված փաստաթղթերում: Այդ ժամանակ քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել էին կոկորդները կտրած երեք տղամարդկանց դիակներ, որոնց վրա, բացի այդ, լցված էր մարիխուանա:

Սպանվածներից մեկը եղել էր Թամերլան Ցառնաևի բռնցքամարտիկ ընկերը:

ԱՄՆ-ի դատախազների կողմից ներկայացված փաստաթղթերում ասված է, որ Իբրահիմ Թոդաշևը հայտնել էր քննիչներին, որ Թամեռլան Ցառնաևը եղել էր այս սպանության հանցակիցներից մեկը: ԱՄՆ-ի դատախազներն այս գործի շուրջ փաստաթղթերը ներկայացրել են դատարան, որպեսզի Ջոխար Ցառնաևը չկարողանա ծանոթանալ 2011 թվականին իրականացված սպանությունների գործի մանրամասներին:

ԱՄՆ-ի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին, որ հետաքննվում է Բոստոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած պայթյունների և 2011 թվականին իրականացված սպանությունների միջև հնարավոր կապը:
XS
SM
MD
LG