Բոստոնի մարաթոնի ընթացքում ռմբակոծություն իրականացնելու մեջ մեղադրված Ջոխար Ցառնաևի փաստաբանները երեքշաբթի օրը դատարանում կպահանջեն թուլացնել իրենց պաշտպանյալի ազատազրկման խիստ պայմանները: Դատապաշտպանների կարծիքով, Ցառնաևի ազատազրկման պայմանները թույլ չեն տալիս իրենց մշակել մեղադրյալի դատական արդյունավետ պաշտպանություն:
20-ամյա Ցառնաևը պահվում է Բոստոնի մոտակայքում գտնվող կալանավայրերից մեկում այլ կալանավորներից առանձին: Ցառնաևի փաստաբաններին, բացի այդ, կարգադրված է չհրապարակել իրենց պաշտպանյալից ստացված հաղորդագրությունները:
Կալանավայրի պաշտոնյաների և դատախազների կողմից դատարանին ներկայացված փաստաթղթերում նշված է, որ այս միջոցներն անհրաժեշտ են՝ ապահովելու համար ինչպես մեղադրյալի, այնպես էլ հասարակության անվտանգությունը:
Դատախազների համաձայն, Ցառնաևը, որը չի մասնակցի երեքշաբթի օրը կայանալիք դատական նիստին, կարող է փորձել հրահրել այլոց բռնությունների իրականացմանն այն դեպքում, եթե կալանավայրը մեղմացնի իր ազատազրկման պայմանները:
Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությունը քննադատել է ԱՄՆ-ի արդարադատության նախարարությանը՝ Ցառնաևի ազատազրկման խիստ պայմանների համար: Միության համաձայն, մեկուսացման մեջ գտնվելը վտանգում է արդար դատավարության իր իրավունքը:
ԱՄՆ-ի շրջանային դատարանի դատավոր Ջորջ Օ՛Թուլ-կրտսերը սակայն ասել է, որ Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությանը չի թույլատրվի մասնակցել երեքշաբթի օրը կայանալիք դատավարությանը:
Հիշեցնենք, որ Ջոխար Ցառնաևն իրեն մեղավոր չի ճանաչել այս տարվա ապրիլի 15-ին Բոստոնի մարաթոնի ժամանակ պայթյունների իրականացման մեջ, որոնց հետևանքով զոհվել է երեք, վնասվածքներ ստացել 264 մարդ: