Մատչելի հղումներ

Ջոխար Ցառնաևին պաշտոնական մեղադրանքներ են ներկայացվել


Ցառնարևը, մեղավոր ճանաչելու դեպքում, կարող է դատապարտվել ցմահ բանտարկության կամ մահապատժի

Բոստոնի մարաթոնի ժամանակ ահաբեկչական հարձակումների իրականացման գործով կասկածյալ Ջոխար Ցառնաևին պաշտոնական մեղադրանքներ են ներկայացվել: Ցառնարևը, մեղավոր ճանաչելու դեպքում, կարող է դատապարտվել ցմահ բանտարկության կամ մահապատժի:

19-ամյա Ցառնաևին ներկայացվել են զանգվածային ոչնչացման զենքի օգտագործման և հասարակական վայրում մարդկանց մահվան պատճառը դարձած պայթյունի կազմակերպման մեղադրանքներ: Մեղադրանքների մի մասը Ցառնաև եղբայրներից կրտսերին ներկայացվել էր դեռևս ապրիլի՝ ձերբակալությունից անմիջապես հետո, սակայն այժմ դրանց ավելացել են նաև ոստիկանի սպանության և մեքենային առևանգման մեղադրանքները:

Մեղադրականի տեքստում չի նշված, թե արդյոք Ցառնաև եղբայրները ահաբեկչական լայնածավալ որևէ դավադրության մաս են կազմել, և թե արդյոք անմիջական կոնտակտներ են ունեցել օտարերկրյա ծայրահեղականների հետ: Փաստաթղթում նշված է սակայն, որ Ցառնաևների ծայրահեղականացման մեջ վճռական դեր է ունեցել Ինտերնետը, որի միջոցով, մասնավորապես, նրանք այցելում էին «ալ-Քաիդա»-ի կայքերը, որտեղ ձեռք էին բերել պայթուցիկների պատրաստման մասին հրահանգներ:

Բոստոնի մարաթոնի ֆինիշային գծի մոտ այս տարվա ապրիլի 15-ին իրականացված պայթյունների, որոնց հետևանքով զոհվել էր երեք, վնասվածքներ ստացել 264 մարդ, կազմակերպման մեջ մեղադրվում են Միացյալ Նահանգների բնակիչներ, ազգությամբ չեչեն Թամերլան և Ցառնաև եղբայրները: Թամերլան Ցառնաևը սպանվել էր այս տարվա ապրիլի 19-ին ոստիկանության ծառայողների հետ փոխհրաձգության արդյունքում:
XS
SM
MD
LG