Միյացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը քննադատեց իր ընդդիմախոսներին չորեքշաբթի օրը, Արիզոնա նահանգում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, երբԴեմոկրատական կուսակցության նախագահական բանավեճն էր ընթանում հարևան Նևադա նահանգում:
Ելույթ ունենալով Ֆինեքս քաղաքում՝ Թրափն առանձնացրեց Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայք Բլումբերգին, ում անվանեց «Մինի Մայք» ծաղրելով նրա մասնակցությունն ընտրություններին իր քարոզարշավի վրա միլիոններ ծախսելու պատճառով:
«Ըստ հարցումներիմինի Մայքը 15-րդ տեղում է, խենթ Բըրնին՝ 31-րդը: Մինի Մայքը ծախսել է 500 միլիոն, բայց դեմոկրատներն այդպիսով կնվազեցնեն Բըրնիի շանսերը: Նորմալ է, մեզ համար դա բացարձակ միևնույն է, որովհետև մենք պատրաստվում ենք հաղթել, մենք հաղթելու ենք, մենք ստիպված ենք»,-ասաց նա:
Թրամփը նաև կոպտեց Մասաչուսեթսի սենատոր Էլիզաբեթ Ուորենին, ում նա անվանեց «Պոկահոնտաս» իր բնիկ ամերիկացու ժառանգության նախկին պահանջների համար և պնդեց, որ նրա նախագահական քարոզարշավը փակուղում է:
Նախագահը նաև մեղադրեց դեմոկրատթեկնածու Թոմ Ստեյներին, ով չէր ստացել որակավորում՝ մասնակցելու չորեքշաբթի օրվա բանավեճին:
Թրամփը Սթեյներին՝ նախահագի սուր այս քննադատին բնութագրեց որպես «խղճուկ, անտանելի անձնավորություն»: