Մատչելի հղումներ

Փրկության աշխատանքները շարունակվում են Ագաթա փոթորիկից տուժած շրջաններում

Փրկության աշխատողները փորձում են ավերակների տակից դուրս բերել Կենտրոնական Ամերիկայում տեղի ունեցած Ագաթա կոչվող փոթորիկի զոհերի դիակները։ Փոթորիկի պատճառած հողասահքերի եւ հեղեղումների հետեւանքով սպանվել է առնվազն 150 մարդ։

Եվրամիությունը 3.65 միլիոն դոլարի օգնություն է տրամադրել Գվատեմալային, Հոնդուրասին եւ Էլ Սալվադորին։ Այդ գումարները կօգտագործվեն մոտ 100.000 տուժածներին սննդամթերքի եւ ջրի պաշարներով, դեղօրայքի եւ սանիտարական պիտույքներով, ինչպես նաեւ ժամանակավոր կացարաններով ապահովելու համար։

Ագաթան 2010 թվականի առաջին արեւադարձային փոթորիկն է։ Միայն Գվատեմալայում զոհերի թիվը հասնում է 123-ի։ Մոտ 110.000 մարդ ժամանակավոր կացարան է փոխադրվել։

Իշխանությունների համաձայն զոհվածների թվերը կարող են աճել, գյուղական շրջաններից ստացվող նոր տեղեկությունների հետեւանքով։

Գվատեմալայում փրկության աշխատողների ջանքերը խոչընդոտվել են Պաքայա հրաբխի անցյալ շաբաթ տեղի ունեցած ժայթքման հետեւանքով։ Գվատեմալայի որոշ մասեր այժմ ծածկված են հրաբխային փոշով իսկ միջազգային օդանավակայանը փակ է։

XS
SM
MD
LG