Մատչելի հղումներ

 
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ». «Հայաստանում կոռուպցիան ունի համակարգային բնույթ»

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ». «Հայաստանում կոռուպցիան ունի համակարգային բնույթ»


«Թրանսփարենսի Ինթերնեշնլ». «Հայաստանում կոռուպցիան ունի համակարգային բնույթ»
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ». «Հայաստանում կոռուպցիան ունի համակարգային բնույթ»

«Հայաստանի Կոռուպցիայի ընկալման համաթվի արժեքը մնացել է անփոփոխ, և ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի, հավասար է 2.6-ի»:

Այս հաղորդագրությունը հրապարակվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի կայքում, որտեղ նշվել է նաև, որ այդ ցուցանիշով Հայաստանն այս տարվա 183 երկրների Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) դասակարգման աղյուսակում կիսում է 129-րդից 133-րդ տեղերը` Դոմինիկյան Հանրապետության, Հոնդուրասի, Ֆիլիպինների և Սիրիայի հետ:

Անցյալ տարի, ըստ հաղորդագրության, Հայաստանը 178 երկրների շարքում կիսել էր 123-րդից 126-րդ տեղերը:

Համաձայն «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի հաղորդագրության, 2011 թվականի ԿԸՀ-ի տվյալները վկայում են այն մասին, որ նախկին ԽՍՀՄ-ի հանրապետություններից 2010 թվականի համեմատ առաջընթաց է գրանցել միայն Վրաստանը:

«ԽՍՀՄ-ի մնացած նախկին հանրապետություններն, ինչպես նաև Թուրքիան և Իրանը նախորդ տարվա համեմատ առաջընթաց չեն գրանցել», - նշվել է հաղորդագրությունում: - «Խորհրդային Միության փլուզումից 20 տարի անց, ելնելով 15 նախկին հանրապետությունների ԿԸՀ-ի ներկա արժեքներից, կարելի է արձանագրել, որ բացի մերձբալթյան հանրապետություններից և վերջին տարիներին նաև Վրաստանից, մնացած բոլոր երկրներում, ներառյալ Հայաստանում, կոռուպցիան ունի համակարգային բնույթ», - նշվում է հաղորդագրությունում:

«Սա վկայում է այն մասին, որ անցյալ դարի 90-ականների մասշտաբային համակարգային տնտեսական և քաղաքական փոփոխությունները, դժբախտաբար, չզուգակցվեցին համապատասխան ինստիտուցիոնալ բարեփոխումներով», - եզչափակում է անցյալ դարի 90-ականների մասշտաբային համակարգային տնտեսական և քաղաքական փոփոխությունները, դժբախտաբար, չզուգակցվեցին համապատասխան ինստիտուցիոնալ բարեփոխումներով կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից հրապարակված հաղորդագրությունը:

XS
SM
MD
LG