Հնդկաստանի հյուսիսում երկաթուղային գծանցում գնացքը բախվել է ավտոբուսի, որի պատճառով զոհվել է առնվազն 35 մարդ։
Հնդկաստանի իշխանությունների համաձայն, վթարը տեղի է ունեցել Ութար Փրադեշ նահանգում հինգշաբթի օրը։
Վթարի պատճառով վնասվածքներ է ստացել առնվազն 30 մարդ։
Երկաթուղային վթարները, որոնց պատճառը երկաթուղային համակարգի վատ սպասարկումն է, բավականին հաճախ են տեղի ունենում Հնդկաստանում։
Հնդկաստանի երկաթուղային համակարգը օրական փոխադրում է ավելի քան 14 միլիոն ուղևոր։