ԱՄՆ-ի կենտրոնական Օքլահոմա նահանգում կիրակի օրն առավոտյան սկսվել են պտտահողմեր, որոնց, նախնական տվյալների համաձայն, զոհ է գնացել 6 մարդ։
Փոթորիկն ամենաուժեղը հարվածել է նահանգի հյուսիսարեւմուտքում գտնվող Ուուդուորդ քաղաքին։ Մինչ այդ՝ շաբաթ օրը երեկոյան Քանզաս, Այովա, Նեբրասկա եւ Օքլահոմա նահանգներում գրանցվել է ավելի քան 6Օ պտտահողմ, որոնց արդյունքում արմատախիլ են եղել ծառեր, շուռ եկել՝ էլեկտրականության սյուներ, վնասվել` մեծաթիվ տներ։
Մինչ այդ՝ շաբաթ օրն առավոտյան ԱՄՆ-ի Եղանակային ազգային ծառայությունը նախազգուշացրել էր վտանգի մասին, սակայն որոշ հատվածներում պտտահողմերը եղել են անակնկալ տեղի բնակչության համար։