Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում պտտահողմին զոհ է գնացել մոտ 3 տասնյակ մարդ


ԱՄՆ-ի հարավային նահանգներում շարունակվող պտտահողմերը դարձել են մարդկային ավելի քան 2Օ զոհի պատճառ՝ թողնելով ավերածություններ ու դառնալով խուճապի պատճառ։

Վերջին տվյալների համաձայն, Քենթակի, Ինդիանա եւ Օհայո նահանգներում զոհերի ընդհանուր թիվը հասել է 29-ի։
Պտտահողմը հիմնականում մեծապես վնասել է Ինդիանա նահանգի Հենրիվիլ քաղաքը։ Քամիները ջարդուփշուր են արել մեծաթիվ ավտոմեքենաներ, ավերել դպրոցներ, դպրոցական ավտոբուսներ նետել տների ու ռեստորանների վրա։
Ինդիանայի Մարիսվիլ քաղաքի պաշտոնյաներն ասում են, թե քաղաքը կործանվել է լիովին։

Մեծ կորուստներ է կրել նաեւ Քենթակիի Լուիսվիլ քաղաքը։

Մինչ այդ քամիները մեծ վնասներ էին հասցրել Ալաբամա եւ Թենըսի նահանգներում։

Քամիները տարել են խստագույն պայմաններով բանտերից մեկի տանիքը, սակայն որեւէ կալանավոր փախուստի չի դիմել։




XS
SM
MD
LG