Մատչելի հղումներ

Հյուսիսային Կովկասում սպանվել է Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը


Կոտիևը, ըստ Ինգուշեթիայի ղեկավարի, սպանվել է անօրինական զինված խմբավորումների մասնակիցներին խաղաղ կյանքի վերադարձնելու աշխատանքների իրականացման պատճառով

Ռուսաստանի իշխանությունների համաձայն, Ինգուշեթիայում իրականացվել է հարձակում հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Ահմեդ Կոտիևի վրա, որն ավելի ուշ ստացված վնասվածքներից մահացել է:

Ռուասաստանի քննչական կոմիտեի կողմից երեքշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ ասված է, որ Կոտիևին տեղափոխող մեքենան հարձակման է ենթարկվել: Կոտիևի վարորդը զոհվել է, իսկ Ինգուշեթիայի անվտանգության խորհրդի նախագահը մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց հետո:

Ինգուշեթիայի ղեկավարի պաշտոնակատար Յունուս-Բեկ Եվկուրովի համաձայն, Կոտիևը սպանվել է իր կողմից անօրինական զինված խմբավորումների մասնակիցներին խաղաղ կյանքի վերադարձնելու աշխատանքների իրականացման պատճառով:

Ինգուշեթիայում և Հյուսիսային Կովկասի Ռուսաստանի այլ հանրապետություններում գործում են իսլամիստ զինյալներ, որոնք տարածվել են ամբողջ տարածաշրջանով Չեչնիայում տեղի ունեցած երկու պատերազամներից հետո: Զինյալների թիրախը շարունակում են դառնալ տեղացի ոստիկաններն ու պետական մարմինների պաշտոնյաները:
XS
SM
MD
LG