Ամերիկյան «New York Times» պարբերականը պարզել է Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքում Թամերլան Ցառնաևի հետ ունեցած կապերի վերաբերյալ անցյալ շաբաթ անցկացված հարցաքննության ընթացքում ազգությամբ չեչեն Իբրահիմ Թոդաշևի մահվան հանգամանքները:
Պարբերականի համաձայն, Թոդաշևը սեղանը շուռ տալու միջոցով հատակին էր գցել ՀԴԲ-ի գործակալին և վրան հասել՝ ձեռքում պահելով երկաթյա մի ձող, որից հետո սպանվել էր հրազենից:
Վկայակոչելով իրավապահ մարմինների անունը բացահայտելուց հրաժարված բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին՝ պարբերականը հաղորդել է, որ սպանությունը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Բոստոնից ժամանած ՀԴԲ-ի գործակալն ու Մասաչուսեթս նահանգի ոստիկանության երկու խուզարկու մի քանի ժամվա ընթացքում զրուցում էին Թոդաշևի հետ 2011 թվականին Մասաչուսեթս նահանգի Ուոլթեմե քաղաքում տեղի ունեցած եռակի սպանության հետ վերջինիս առնչության մասին:
Ինչպես նշում է «New York Times»-ը, ՀԴԲ-ը պնդում է, թե Թոդաշևը խոստովանել է, որ սպանությունն իրականացվել էր իր և Ցառնաևի կողմից, որից հետո սկսել էր, սեղանի մոտ նստած, գրել խոստովանական ցուցմունք: Նրան դեմ դիմաց նստած էին ՀԴԲ-ի գործակալն ու խուզարկուներից մեկը:
Պարբերականի համաձայն, որոշակի պահին գործակալը հայացքը հեռացել էր Թադաշևից, որից հետո վերջինս գործակալի վրա էր շուռ տվել սեղանը, ապա գցել գործակալին հատակին:
Գործակալը, որը ստացել էր երեսի խորը վնասվածք, հանել էր ատրճանակը և տեսել իր ուղղությամբ վազող Թոդաշևին՝ ձեռքում մետաղաձող կամ ավելի փայտ բռնած:
Գործակալը, ըստ պարբերականի, մի քանի անգամ կրակել էր Թոդաշևի ուղղությամբ՝ հետ գցելով վերջինիս, սակայն Թոդաշևը կրկին հարձակվել էր գործակալի վրա, որից հետո գործակալը ևս մի քանի կրակոցով սպանել էր Թոդաշևին:
Սենյակում գտնվող խուզարկուն սակայն իր զենքը չէր կիրառել:
«New York Times»-ը հիշեցնում է, որ ՀԴԲ-ի կանոնների համաձայն, գործակալները կարող են կրակ բացել որևէ անձի ուղղությամբ, եթե համարում են, որ այդ անձն իրենց կամ այլոց համար վտանգ է ներկայացնում:
Թոդաշևի հայրն իր հերթին Մոսկվայում նախօրեին անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ «ավազակներ» է անվանել ՀԴԲ-ի գործակալներին՝ հայտարարելով, որ նրանք պետք է կանգնեն դատարանի առջև: