ԱՄՆ- ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները շարունակում են Նյու Յորքի Թայմզ հապարակի ձախողված պայթյունի մեղավորների որոնումները ։
Խուզարկություններ են իրականացվել Բոստոնին հարակից Վեսթթաունում գտնվող մի առանձնատանը, Բոստոնի մի բենզալցակայանում, Նյու Յորքի Բրուքլին թաղամասում եւ այլ հատվածներում։
ՀԴԲ-ի տվյալներով, խուզարկաման արդյունքում ձերբակալվել են երկուսը՝ ներգաղթի օրենքները խախտելու մեղադրանքով։
Ըստ պաշտոնյաների խուզարկությունների նպատակը Թայմզ հրապարակի ձախողված պայթյունի մասին նոր
տեղեկություններ ստանալն է ։
Ծագումով պակիստանցի ԱՄՆ-ի քաղաքացի Ֆաիսալ Շահազը ձերբակալվել է պայթյունը կազմակերպելու մեղադրանքով։ 30 ամյա Շահազը ձերբակալվել էր ռումբի հայտնաբերումից երկու օր անց՝ մայիսի 1 ին ։
ԱՄՆ-ի պետական պաշտոնյաների խոսքերով, Շահազը խոստովանել է, որ պայթուցիկների պատրաստման նախապատրաստում է անցել ծայրահեղականների կողմից Պակիստաում։