Մատչելի հղումներ

Պուտինի հազարավոր կողմնակիցներ երթ են անցկացրել Մոսկվայում


Պուտինի հազարավոր կողմնակիցներ երթ են անցկացրել Մոսկվայում

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի տասնյակ հազարավոր կողմնակիցներ հինգշաբթի օրը երթ են անցկացրել Մոսկվայում:

Պուտինի կողմնակիցները երթով անցել են Մոսկվա գետի մոտակայքում գտնվող փողոցներով՝ ուղևորվելով «Լուժնիկի» մարազադաշտ՝ վարչապետի ելույթը լսելու նպատակով:

Ելույթ ունենալով հավաքվածների առջև՝ Պուտինը համոզվածություն է հայտնել, որ մարտի 4-ին կայանալիք նախագահական ընտրություններում ինքը հաղթանակ է տանելու: Ռուսաստանի վարչապետի այս հայտարարությունը մեծ ոգեշնչմամբ է ընդունվել հավաքի մասնակիցների կողմից:

Ռուսաստանի վարչապետ Պուտինի կողմնակիցների կողմից կազմակերպած երթն ու հավաքը անցկացվել են ի պատասխան վերջերս անցկացված հակապուտինյան բազմաթիվ ցույցերի:

Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին՝ փետրվարի 4-ին տասնյակ հազարավոր մարդիկ Մոսկվայում մասնակցել են ցույցերի:

Ռուսաստանի ժողովրդավարական շարժումը, նախագահական ընտրություններից մեկ ամիս առաջ անցկացված հակակառավարական ցույցով քաղաքական ավելի մեծ ազատությունների պահանջով է հանդես եկել :

Ռուսաստանի Ոստիկանության հաշվարկով, Կրեմլին հարող հրապարակում հակակառավարական ցուցարարների թիվը կազմել է մոտ 23 հազար:

Իշխանությունից Պուտինի հեռացումը պահանջող ցուցարարները կրում են սպիտակ ժապավեններ ու փուչիկներ:

XS
SM
MD
LG