Հնդկաստանում առնվազն 41 զոհի պատճառը դարձած էթնիկական բախումների հետևանքով հազարավոր մարդիկ փախուստի են դիմել երկրի հյուսիսարևելյան մասում ստեղծված փախստականների ճամբարներ:
Երկրի անվտանգության ուժերը շարունակում են վերահսկողություն իրականացնել Ասամ նահանգում տեղի ունեցած բռնությունների պատճառով ամենամեծ վնասները ստացած վայրերում, որտեղ տեղի են ունեցել բախումներ Բոդո ցեղախսմբի և նահանգում բնակություն հաստատած մահմեդականների միջև:
Զինված ուժերի ծառայողներին տրվել է հրամաններին չենթարկվողներին տեղում գնդակահարելու հրահանգ, բախումների վայրում պարետային ժամ է սահմանվել:
Բութանի հետ սահմանամերձ հատվածում խռովությունները սկսվել են անցյալ շաբաթ, երբ Բոդե ցեղախմբի ներկայացուցիչների և նահանգում բնակություն հաստատած մահմեդական նորաբնակների կողմից իրականացված փոխադարձ հարձակումները դարձել են այս երկու խմբի միջև բախումների պատճառը:
Հնդկաստանի իշխանությունների համաձայն, բախումների հետևանքով փախուստի է դիմել մոտ 200 հազար մարդ: Ասամ նահանգում տեղի ունեցող իրադարձությունների վայրը հինգշաբթի օրն այցելել է նահանգի գլխավոր նախարարը: Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհը նահանգը կայցելի շաբաթ օրը:
Ասամ նահանգում տեղացի Բոդո համայնքի ներկայացուցիչների և նահանգ նախկին Արևելյան Պակիստանից՝ այժմյան Բանգլադեշից ժամանած և բնակություն հաստատած մահմեդականներն արդեն երկար ժամանակ միմյանց մեղադրում են հողակտորները կողոպտելու մեջ, ինչը դարձել է այս երկու խմբերի միջև թշնամանքի պատճառը: