Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի կողմից երեքշաբթի օրն արված հայտարարության համաձայն, երկրի արևելյան Սլավյանսկ քաղաքում հակակառավարական ուժերի դեմ երկրի զինված ուժերի կողմից ձեռնարկված գործողությունների հետևանքով ոչնչացվել է ռուսաստանամետ 30 զինյալ:
Ներքին գործերի նախարար Ավակովը տեղեկացրել է նաև, որ ռուսաստանամետ անջատողականների դեմ իրականացվող գործողությունների հետևանքով զոհվել է Ուկրաինայի զինված ուժերի չորս, վնասվածքներ ստացել՝ 20 ծառայող:
Ուկրաինայի ներքին գործերի նախարարը նախօրեին տեղեկացրել էր, որ Սլավյանսկում ռուսաստանամետ ուժերը կիրառում էին խոշոր տրամաչափի զենք ու ականանետներ: Նրա համաձայն, Ուկրաինայի զինված ուժերին դիմակայություն է ցուցաբերում ռուսաստանամետ մոտ 800 անջատողական:
Ուկրաինայի իշխանությունները, բացի այդ, երեքշաբթի օրը դադարեցրել են երկրի արևելյան Դոնեցկ քաղաք և քաղաքից դուրս կատարվող միջազգային բոլոր թռիչքները: Առցանց չվացուցակում սակայն նշված է, որ Դոնեցկից դեպի Կիև թռիչքներն իրականացվում են, սակայն բավականին մեծ ուշացումներով:
Դոնեցկի օդանավակայանի կայքում հրապարակված հայտարարության մեջ ասված է, որ «քաղաքի օդանավակայան օդանավերի ընդունումն ու արձակումը ժամանակավորապես դադարեցված է՝ Ուկրաինայի ավիացիայի պետական ծառայության կարգադրությամբ»: