Հռոմի Բենեդիկտոս XVI Պապը, Կուբայի նախկին նախագահ Ֆիդել Կաստրոյի հետ հանդիպում ունենալուց և երկրի մայրաքաղաք Հավանայի Հեղափոխության հրապարակում հավաքված բազմության առջև պատարագ անցկացնելուց հետո ավարտել է այս երկիր կատարվող այցելությունը:
Այցի ընթացքում, որի ժամանակ Հայրապետը կանգ է առել նաև Մեքսիկայում, հորդորել է Կուբայի կառավարությանը վերանայել մարքսիզմը և հորդորել երկրի ժողովրդին «ընդունել մեծերի հավատքը»:
Հավանայում քարոզի ժամանակ Հայրապետը խոսել է Կուբայում Հռոմի կաթոլիկ եկեղեցուն վերջերս տրված ազատությունների կապակցությամբ իր «ապրած ուրախության մասին», սակայն անդրադարձել է նաև երկրի մեկուսացմանը և ԱՄՆ-ի կողմից վերջին 50 տարվա ընթացքում երկրի նկատմամբ սահմանված էմբարգոյին:
«Կուբան և աշխարհը պետք է փոխվեն, սակայն փոփոխություն հնարավոր է իրականացնել միայն այն դեպքում, եթե ամեն ոգ կարողանա «հաշտություն ու եղբայրություն սերմանել»:
Կուբա կատարած իր այցից առաջ Հռոմի Բենեդիկտոս XVI Պապն այս երկրի կառավարությանը կոչ է արել ճանաչել այս հանգամանքը, որ «մարքսիզմը չի համապատասխանում իրականությանը»:
Կուբայի փոխնախագահ Մարինո Մուրիլոն սակայն հերքել է պոնտիֆիկոսի քննադատությունը՝ ասելով, որ «Կուբայում քաղաքական բարեփոխումներ չեն անցկացվի»: