Մատչելի հղումներ

«Նյու Յորք Թայմս». «Հայաստանի գոյատևման բանալին»


«Նյու Յորք Թայմս». «Հայաստանի գոյատևման բանալին»
«Նյու Յորք Թայմս». «Հայաստանի գոյատևման բանալին»

«Հայ քաղաքակրթությունը մինչ օրս պահպանված ամենահին քաղաքակրթություններից մեկն է, սակայն հայերը պատմության ընթացքում հիմնականում զրկված են եղել սեփական պետությունից: Դա է պատճառը, որ հայերի ինքնությունը պահպանող բանավոր և գրավոր խոսքին հայ ժողովուրդը շատ մեծ կարևորություն է տալիս»:

Այս բառերով է սկսվում «Նյու Յորք Թայմս» ամերիկյան պարբերականում հրապարակված «Հայաստանի գոյատևման բանալին» հոդվածը, որտեղ նկարագրվում է Վենետիկում առաջին հայալեզու գրքի հրատարակման 500-ամյակի առթիվ անցկացվող ցուցահանդեսը:

Ըստ «Նյու Յորք Թայմս»-ի, «Հայաստան. քաղաքակրթության տպվածքներ» անվանումը կրող ցուցահանդեսում, որը կազմակերպվել է Գաբրիելա Ուլուհոջյանի, Պողոս Լևոն Զեքիյանի և Վարդան Կարապետյանի կողմից, այցելուների ուշադրությանը ներկայացվում է հայ գրարվեստի ավելի քան մեկ հազարամյակը նկարագրող ավելի քան 200 աշխատանք:

Ցուցահանդեսին ներկայացվում է աշխատանքների մեծ տեսականի` արձանագրություններ, նկարազարդ մատենագրեր, ինչպես նաև տպագիր գրքեր և գրականություն, ներառյալ Հայաստանում և Եվրոպայում պահվող հավաքածուներում ներառված եզակի և հազվագյուտ նմուշներ:

XS
SM
MD
LG