Մատչելի հղումներ

«Արտիստ» կինոնկարն արժանացել է «Օսկար» բազմաթիվ մրցանակների


«Արտիստ» կինոնկարն արժանացել է «Օսկար» բազմաթիվ մրցանակների
«Արտիստ» կինոնկարն արժանացել է «Օսկար» բազմաթիվ մրցանակների

Ամերիկայի կինոֆիլմերի ակադեմիան Կալիֆորնիա նահանգի Հոլիվուդ քաղաքում անցկացված «Օսկար» ամենամյա 84-րդ մրցանակաբաշխությունը լավագույն կինոնկարի, ինչպես նաև լավագույն ռեժիսորի և լավագույն դերակատարի մրցանակները շնորհվել են սև-սպիտակ նկարահանված «Արտիստ» կինոնկարին:

Ֆրանսիացի դերասան Ժան Դուժարդինին շնորհվել է «Լավագույն դերասան» մրցանակը, մինչդեռ Միշել Հազանավիչուսը ստացել է «Օսկար» «Լավագույն ռեժիսոր» մրցակարգում:

Դերասանուհի Մերիլ Ստրիպին շնորհվել է իր երրորդ «Օսկարը» «Երկաթե լեդի» կինոնկարում Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերի կերպարը փոխանցելու համար:

«Օսկար»-ի ամենամյա 84-րդ մրցանակաբաշխությունը դերասան Քրիստոֆեր Փլամերը դարձել է այս մրցանակը երբևէ ստացած ամենաավագ տարիքի դերասանը՝ շահելով «Օժանդակ լավագույն դերասան» մրցանակը «Սկսնակներ» կինոնկարում կատարած իր դերի համար:

Բազմաթիվ «Օսկարներ» է շահել նաև տեսային գերազանց պատկերներով հագեցած «Հյուգո» կինոնկարը, որը պատմում է Ֆրանսիայի կինեմատոգրաֆի հիմնադիրներից մեկի մասին: «Հյուգո»-ն շահել է հինգ մրցանակ՝ ներառյալ «Օսկարներ» լավագույն կինեմատոգրաֆիայի և ձայնի խմբագրման համար:

Օտար լեզվով նկարահանված լավագույն կինոնկար այս տարի ճանաչվել է Իրանի «Բաժանում» կինոնկարը: Ռեժիսոր Ասղար Ֆահրադիի այս ֆիլմը պատմում է բաժանվել որոշած զույգի ծանր կյանքի մասին: «Բաժանում» կինոնկարն այս տարի արդեն իսկ նվաճել է բազմաթիվ այս մրցանակներ:

Օսկարի 84-րդ մրցանակաբաշխությունը, որն աշխարհի բոլոր հատվածներում դիտեցին հարյուր միլիոնավոր մարդիկ, վարել է հայտնի դերասան Բիլլի Քրիսթալը։

XS
SM
MD
LG