Մատչելի հղումներ

Բախումներ Բանգկոկում


Թաիլանդի վարչապետ Աբհիսիթ Վեջջաջիվան խոստացել է, որ վերականգնելու է խաղաղությունը երկրում:

Մայիսի 19-ին Բանգկոկում արդեն ամիսներ շարունակվող ցույցերի արդյունքում մարդիկ են զոհվել: Թաիլանդի վարչապետ Աբհիսիթ Վեջջաջիվան խոստացել է, որ վերականգնելու է խաղաղությունը երկրում:

Հեռուստատեսային իր ելույթում, երկրի վարչապետը վստահեցրել է, թե իր կառավարությունը ունակ կլինի վերջ դնել քաղաքական ճգնաժամին, որ սկսվել էր դեռևս 2 ամիս առաջ այսպես կոչված «կարմիր շապիկավորների» հանրահավաքների մեկնարկից հետո:

Բանգկոկում և Թաիլանդի 23 այլ նահանգներում շարունակական ցույցերը ուժային միջոցով ցրելու փորձը առիթ է դարձել զանգվածային անկարգությունների: Երկրի ուժային կառույցներին հրահանգ է տրվել կրակ բացել բոլոր այն անձանց վրա, ովքեր կփորձեն շինություններ հրդեհել, կամ հարձակվել իրավապահների վրա:

Չորեքշաբթի օրը, չնայած «կարմիր շապիկավորներ» խմբի ղեկավարների պայքարը դադարեցնելու կոչերին, ցուցարարներից շատերը շարունակական հարձակումներ են իրականացրել Բանգկոկի մի շարք շինությունների վրա:

Հարձակման թիրախ դարձած 17 շինությունների շարքում են` Թաիլանդի արժեթղթերի շուկայի շենքը, մի շարք բանկեր, ինչպես նաև տեղի հեռուստակայաններից մեկը:

Երկրի մի շարք նահանգներում հրդեհվել են տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող վարչական շինություններ:

XS
SM
MD
LG