Հնդկաստանի ֆինանսական մայրաքաղաքի արվարձաններում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհվել է տասը մարդ, որոնց թվում կար հինգ երեխա:
Մումբայ քաղաքի Թանե արվարձանում տեղի ունեցած եռահարկ շենքի փլուզումը, որի հետևանքով վնասվածքներ է ստացել առնվազն ինը մարդ, տեղի է ունեցել ուրբաթ վաղ առավոտյան այն ժամանակ, երբ շենքի բազմաթիվ բնակիչներ դեռևս չէին արթնացել:
Ոստիկանության համաձայն, փրկարար ծառայությունների աշխատողները շենքի փլատակներից տակին հանել են 20 մարդ, սակայն փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Շենքի փլուզման փաստով հետաքննություն է մեկնարկել:
Հնդկաստանում շենքերի փլուզումները հաճախ են տեղի ունենում, քանի որ շինարարներն օգտագործում են ստանդարտներին չհամապատասխանող նյութեր, իսկ բազմահարկ շինությունները կառուցվում են առանց համապատասխան վերահսկողության:
Երկրում շենքի փլուզման հետ կապված ամենամեծ աղետի տեղի էր ունեցել այս տարվա ապրիլին, երբ անօրինական ճանապարհով կառուցված շենքի փլուզման հետևանքով զոհվել էր 74 մարդ: