Մատչելի հղումներ

3ՕՕՕ ալեհավաքներով աստղադիտակի մի նոր համակարգ



Երկրի հարավային կիսագնդի երերք երկրներ՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ավստրալիան ու Նոր Զելանդիան իրենց տարածքներում կտեղադրեն զանգվածային ռադիոաստղադիտակի համակարգ՝ SKA-ը, որն աստղագետներին կտա տիեզերքի ուսումնասիրության համար մինչ այժմ աննախադեպ հնարավորություններ։
Համակարգը կազմված է յուրաքանչյուրը 15 մետր տրամագծով մոտ 3ՕՕՕ ռադիո ալեհավաքներից։

Գիտնականները հույս ունեն, որ SKA-ը թույլ կտա ուսումնասիրել տիեզերքի նախկինում չուսումնասիրված տարածքներ՝ վեր հանելով աստղերի գոյացման ու մահվան մասին մանրամասն տեղեկություններ, ինչպես նաեւ գիտելիքներ ձեռք բերել տիեզերական ՝՝մութ էներգիայի՛՛ առեղծվածի մասին։

1 միլիարդ 8ՕՕ միլիոն դոլար արժողությամբ այս նախագիծը սկսվել էր դեռեւս 2Օ տարի առաջ, սակայն հանդիպել խոչընդոտների՝ անտենաների տեղադրման վայրի շուրջ առաջ եկած տարաձայնությունների պատճառով։

XS
SM
MD
LG