Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար հանրապետական թեկնածուների բանավեճը շարունակվում է




ԱՄՆ-ի նախագահության համար հանրապետական կուսակցության թեկնածուները Այովա նահանագում անցկացրին բանավեճ-քննարկումներ։ Այս նահանգում է մեկ ամիս հետո տեղի ունենալու այս կուսակցության առաջին նշանակման արարողությունը։


ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախկին նախագահ Նյութ Գինգրիչը վերջերս հայտնվեց մրցապայքարի ելած թեկնածուների առաջին շարքում։

Նրա գլխավոր մրցակից, Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին Գինգրիչին համարում է Կոնգրեսի աշխատանքների մասնագետ, որը "որեւէ փորձ չունի տնտեսությունը վերականգնելու հարցերում"։

Գինգրիչն իրեն համարում է քաղաքական հմուտ գործիչ՝ երկիրը ղեկավարելու բավարար փորձառությամբ։

Թեկնածուները քննարկում են երկրին հուզող մի շարք, այդ թվում՝ արտաքին քաղաքականությանը, ներգաղթին եւ առողջապահական խնդիրներին վերաբերող հարցեր։


Հանրապետական թեկնածուների շարքում առաջին դիրքերը զբաղեցնող Հերման Քեյնի կողմից ընտրապայքարը լքելուց հետո, Այովայի բանավեճը հանրապետականների առաջին նման հանդիպումն էր։ Հիշեցնենք, որ Քեյնը մրցապայքարից դուրս ելավ սեռական բռնությունների դիմելու մասին իր դեմ հնչած մեղադրանքների ներքո։

XS
SM
MD
LG