Մատչելի հղումներ

Դեռահասներն ու սթրեսը


Դեռահասների հետ գործ ունենալ դժվար է: Նրանք լավագույնը չեն որոշում կայացնելու հարցում:

Դեռահասները լարվածությունն ավելի դժվարությամբ են ընդունում, և այդ լարվածությունը խանգարում է որոշում կայացնելուն։ Հետևաբար, շատ կարևոր է հասկանալ նյարդային մեխանիզմը, որն ընկած է մեծ լարվածության և վատ որոշում կայացնելու միջև:

Գիտության ազգային հիմնադրամի աջակցությամբ Կալիֆորնիայի համալսարանի հոգեբան Ադրիանա Գալվանը հետազոտություն է իրականացնում՝ ուսումնասիրելու դեռահասների և մեծահասակների մոտ ուղեղի վրա լարվածության ազդեցությունը: Մասնակիցներն ամեն օր իրենց լարվածության մակարդակի վերաբերյալ զեկուցել են, և եկել են ստուգվելու, երբ լարվածություն են զգացել:

18-ամյա Նիլուֆեր Ռուստոմջին «տեսախաղ» է խաղում, իսկ Գալվանը մագնիսական ռեզոնանսային պատկերման միջոցով հետևում է ուղեղի աշխատանքին:

Նա հատուկ ակնոցների միջոցով խաղում է խաղագումար շահելու հնարավորությամբ խաղ:

«Նա գնահատում է ռիսկը, և այդ ժամանակ մենք նկարում ենք ուղեղը՝ տեսնելու, թե այն ինչպես է կատարում ռիսկային որոշումներ», - ասում է Գալվանը:

Նկարները ցույց են տալիս, որ դեռահասների ուղեղում լարվածությունն ու ռիսկը ակտիվություն են առաջացնում «պարգևատրման համակարգի» հատվածում։

«Ռիսկային որոշումներ կայացնելիս դեռահասների ուղեղի «պարգևատրման համակարգում» ակտիվությունը ավելի մեծ է, քան մեծահասակների մոտ։ Նրանք ավելի շատ են ռիսկային որոշումներ կայացնում, քան մեծահասակները», - ասում է հոգեբանը:

Դեռահասների գլխուղեղի նախաճակատային կեղևն ամբողջությամբ զարգացած չէ։ Դա ուղեղի այն մասն է, որը վերահսկում է լարված իրավիճակներում դեռահասների ցուցաբերած վարքագիծը։

«Ուստի երբ դեռահասը լարված վիճակում է, տուժում է նրա որոշում կայացնելու կարողությունը, քանի որ լարվածությունը միջամտում է ուղեղի աշխատանքին՝ ուղեղի լիովին չզարգացած հատվածներում՝ այն է պարգևատրման համակարգում և գլխուղեղի նախաճակատային կեղևում», - ասում է Գալվանը:

Այնպես որ, փորձեք հիշել, թե ինչ է տեղի ունենում դեռահասի ուղեղում, երբ հաջորդ անգամ նա կզայրացնի ձեզ:
XS
SM
MD
LG