Թունիսի ոստիկանությունը երկուշաբթի օրն արցունքաբեր գազ է կիրառել Սիդի Բուզիդ քաղաքի կառավարական գրասենյակի մոտակայքում տեղի ունեցած բախումներից հետո:
Հարյուրավոր ցուցարարներ երկուշաբթի օրը հավաքվել էին Սիդի Բուզիդի քաղաքապետարանի մոտ՝ թույլ չտալով քաղաքապետարանի աշխատողներին մուտք գործել շենք:
Սիդի Բուզիդ քաղաքը 2011 թվականին դարձել էր Թունիսի նախկին նախագահ Զին էլ Աբիդին Բեն Ալիի պաշտոնանկությանը բերած համաժողովրդական շարժման ծննդավայրը: Այս շարժումը հետագայում վերածվել էր տարածաշրջանով մեկ բռնկված «Արաբական գարնան» բողոքի ցույցերի:
Թունիսում ցուցարարները բողոքի ցույցեր են անցկացնում երկրում իշխանության գլուխ կանգնած «Էնհադա» կուսակցության դեմ՝ պնդելով, որ չափավոր իլամիստական այս կազմակերպությունը բավարար ջանքեր չի գործադրել ծայրահեղականների ֆինանսավորումն ու ցուցաբերվող աջակցությունը դադարեցնելու համար:
Ոստիկանության ուժերը արցունքաբեր գազ էին կիրառել նաև երկրի խորհրդարանի շենքի առջև շաբաթ օրը հավաքված մարդկանց նկատմամբ, ովքեր այստեղ էին եկել՝ բողոքելու ընդդիմության աշխարհիկ «Ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավարներից Մոհամեդ Բրահիմիի սպանության փաստի դեմ։
Թունիսի պաշտոնյաների համաձայն, Մոհամեդ Բրահիմիի սպանությունն իրականացվել է «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող ծայրահեղական կազմակերպությունների կողմից: