Մատչելի հղումներ

Հայ թեկնածու Դանի Թարխանյանը պարտվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի նախնական ընտրություններում


Հայ թեկնածու Դանի Թարխանյանը պարտվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի նախնական ընտրություններում
Հայ թեկնածու Դանի Թարխանյանը պարտվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի նախնական ընտրություններում

ԱՄՆ-ի Կոնգրեսի նախնական ընտրություններում հայ դեմոկրատ թեկնածու Դանի Թարխանյանը պարտություն է կրել: Հաղթող է ճանաչվել 60-ամյա Շարոն Անջըլը

ԱՄՆ-ի Կոնգրեսի նախնական ընտրություններում ամերիկահայ դեմոկրատ թեկնածու Դանի Թարխանյանը պարտություն է կրել 60-ամյա Շարոն Էնջըլից, ով ձեռք է բերել հանրապետական թեկնածուների օգտին տրված քվեների 40 տոկոսը։ Դանի Թարքանյանը շահել է քվեների միայն 23 տոկոսը։

Նեվադայի ներկա կոնգրեսական Հարի Ռիդը, ով ընտրությունների ժամանակ շահել էր դեմոկրատ թեկնածուների օգտին տրված քվեների 75 տոկոսը, հայտարարել է, թե անհամբեր սպասում է Կոնգրեսի ընդհանուր ընտրություններին, որոնք տեղի կունենան այս տարվա նոյեմբերին։

Այս պարտությունը Դանի Թարխանյանի համար երրորդն է։ Նրան նախկինում էլ մի քանի անգամ չի հաջողվել շահել տարբեր ընտրություններում, հակառակ այն իրողությանը, որ նրա հայրը բասկետբոլի հանրահայտ մարզիչ է Միացյալ Նահանգներում։

XS
SM
MD
LG