«Target» խանութների ցանցը խոցած և ընկերության միլիոնավոր հաճախորդների տվյալները գողանալուն նպաստած համակարգչային վնասակար ծրագիրը «մասամբ ռուսերեն է գրված եղել:
Այս մասին գրում է ամերիկյան «Յու Էս Էյ Թըդեյ» պարբերականը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի կառավարության և համակարգչային անվտանգության ոլորտում գործող փորձագետների կողմից նախապատրաստված զեկույցը, որն ուղարկվել է միայն այն կազմակերպություններին, որոնք դարձել են համակարգչային հարձակման զոհը կամ կարող են ապագայում դառնալ ցանցահենների՝ հաքերների թիրախը:
Զեկույցում նկարագրված է համակարգչային բարդ հարձակումը, որը ԱՄՆ-ի իշխանություններն անվանել են «Kaptoxa»՝ նմանեցնելով այս անունը ծրագրի կոդի մեջ հայտնաբերված ռուսերեն բառերից մեկին:
Փորձագետների համաձայն, վնասակար ծրագրի կոդի որոշ մասեր գրված են ռուսերեն, իսկ «BlackPOS» համակարգչային վիրուսը, որի հիման վրա էր ստեղծված եղել վնասակար ծրագիրը, ի սկզբանե մշակվել էր Ռուսաստանի ցանցահեններից մեկի կողմից:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ամերիկյան «Target» խանութների ցանցը հայտնել էր ցանցահենային հարձակման ենթարկվելու մասին, որի հետևանքով չարագործներին հաջողվել էր մուտք գործել խանութների ցանցի դրամարկղային սարքավորումների կողմից հավաքվող տեղեկությունների տվյալների շտեմարան և գողանալ ընկերության մինչև 110 միլիոն հաճախորդների վարկային քարտերի մասին և անձնական բնույթի տվյալները:
Ցանցահենների նման հարձակման մասին վերջերս հայտնել էր նաև շքեղ ապրանքներ վաճառող «Neiman Marcus» խանութների ցանցը: