Մատչելի հղումներ

Թալիբները սպանել են Աֆղանստանի 19 զինծառայողի


Նախագահ Համիդ Քարզայը դատապարտել է թալիբների կողմից Աֆղանստանի զինված ուժերի ռազմակայանի ուղղությամբ իրականացված հարձակումը և հետաձգել է Շրի Լանկա կայանալիք իր այցը

Աֆղանստանում զինյալները հարձակում են իրականացրել երկրի արևմտյան մասում գտնվող ռազմակայաններից մեկի ուղղությամբ՝ սպանելով առնվազն 19 զինծառայողի:

Աֆղանստանի իշխանությունների համաձայն, Քունար նահանգի Ղազիաբադ շրջանում կիրակի վաղ առավոտյան իրականացված հարձակման հետևանքով վնասվածքներ է ստացել երկու զինծառայող: Հարձակումից հետո անհայտ կորած է համարվում առնվազ վեց զինծառայող:

Հարձակման համար պատասխանատվություն են ստանձնել Աֆղանստանում գործող թալիբները:

Երկրի նախագահ Համիդ Քարզայը դատապարտել է թալիբների կողմից Աֆղանստանի զինված ուժերի ռազմակայանի ուղղությամբ իրականացված հարձակումը և հետաձգել է Շրի Լանկա կայանալիք իր այցը:

Աֆղանստանի անվտանգության ծառայությունները մեկնարկել են հարձակման հետևանքով անհայտ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները:
XS
SM
MD
LG