Մատչելի հղումներ

Թալիբները կարող են դադարեցնել ընդդիմությունը աղջիկների կրթության հարցում


Թալիբները կարող են դադարեցնել ընդդիմությունը աղջիկների կրթության հարցում
Թալիբները կարող են դադարեցնել ընդդիմությունը աղջիկների կրթության հարցում

Թալիբների առաջնորդների վերաբերմունքը աղջիկների կրթության նկատմամբ փոխվել է։

Այս հայտարարությամբ հանդես է եկել Աֆղանստանի կրթության նախարար Ֆարուք Վարդաքը՝ կրթական թեմաները լուսաբանող բրիտանական «The Times Educational Supplement» թերթին տված իր հարցազրույցում։

Թալիբներն այս հարցի շուրջ դեռևս որևէ մեկնաբանությամբ հանդես չեն եկել։

Աֆղանստանի կրթության նախարարի համաձայն, Աֆղանստանում, հատկապես գյուղական վայրերում, երկար ժամանակ չէր ընդունվում աղջիկների կրթություն ստանալու գաղափարը, սակայն մշակութային խոչընդոտներն աստիճանաբար հաղթահարվում են։

Նա նշել է, որ այժմ աշակերտների՝ 38, և ուսուցիչների 30 տոկոսը կազմում են իգական սեռի ներկայացուցիչները։

Թալիբների վարչակարգի օրոք կանանց և աղջիկներին արգելված էր հաճախել դպրոց կամ աշխատել, ինչը վերացել է ԱՄՆ-ի կողմից 2001 թվականին Աֆղանստան իրականացված ներխուժումից հետո։

XS
SM
MD
LG