Մատչելի հղումներ

Զինյալները փախուստի են դիմել Տաջիկստանի բանտից


Տաջիկստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի կալանավայրից փախուստի են դիմել մահմեդական 25 զինյալ: Փախուստի ժամանակ նրանք սպանել են պահակազորի առնվազն հինգ անդամի:

Փախուստն իրականացվել է կիրակի օրվա ավարտին երկրի մայրաքաղաք Դուշանբեում:

Հաղորդագրությունների համաձայն, փախուստի դիմած կալանավորները «Ուզբեկիստանի իսլամական շարժում» զինյալ հակակառավարական խմբավորման անդամներ են, որոնք դատապարտված էին 10-ից 30 տարի ազատազրկման: Փախուստի դիմած կալանավորների կազմում կային Ռուսաստանի և Աֆղանստանի քաղաքացիներ:

XS
SM
MD
LG