Մատչելի հղումներ

Սիրիայի ապստամբների միջև բախումների հետևանքով կան բազմաթիվ զոհեր


Սիրիայում ապստամբների միջև բախումների հետևանքով տարհանվել են Դեյր ալ-Զոր նավթով հարուստ նահանգի Աբրիհա և ալ-Բուսարայահ քաղաքների տասնյակ հազարավոր բնակիչներ

«Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպության համաձայն, Սիրիայի արևելքում գործող ապստամբների տարբեր խմբավորումների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ:

Սիրիայի ապստամբների միջև բախումների հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված էին լքել իրենց տները:

«Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ»-ի տեղեկությունների համաձայն, Սիրիայի կառավարական ուժերից գրավված տարածքի վերահսկողության համար մարտեր եր վարում «Նուսրայի ճակատ» և «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումների մարտիկները:

Սիրիայում ապստամբների միջև բախումների հետևանքով տարհանվել են Դեյր ալ-Զոր նավթով հարուստ նահանգի Աբրիհա և ալ-Բուսարայահ քաղաքների տասնյակ հազարավոր բնակիչներ:

Սիրիայի սահմանադրական գերագույն դատարանը նախօրեին հանդես էր եկել հայտարարությամբ, որի համաձայն հունիսի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններին կմասնակցի երկրի նախագահ Բաշար ալ-Ասադը և ևս երկու թեկնածու:

Սիրիայում կայանալիք ընտրությունների ընթացքում նախագահ Ասադի հետ մեկտեղ իրենց թեկնածությունը կդնեն օրենսդիրներ Հասան բին Աբդուլլահ ալ-Նուռին և Մահեր Աբդուլ-Հաֆիզ Հաջարը:

Սիրիայի սահմանադրական գերագույն դատարանի համաձայն, նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունը դնելու պահանջներին 24 դիմողներից համապատասխանել էր միայն երեքի թեկնածությունը:

Շատերն ակնկալում են, որ Սիրիայում հունիսի 3-ին կայանալիք ընտրություններում հաղթանակ է տանելու երկրի ներկայիս նախագահ Ասադը:
XS
SM
MD
LG