Մատչելի հղումներ

Ռուսաստանն ու Չինաստանը վետոյի ենթարկեցին Սիրիայի մասին ՄԱԿ-ի բանաձեւը։


Ռուսաստանն ու Չինաստանը վետոյի ենթարկեցին Սիրիայի մասին ՄԱԿ-ի բանաձեւը։


Ռուսաստանն ու Չինաստանը նորից վետոյի են ենթարկել Սիրիայի իշխանություններին դատապարտող եւ նախագահ Բաշար ալ-Ասսադին հրաժարական ներկայացնելու կոչով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը։

Բանաձեւին կողմ են քվեարկել մյուս բոլոր 13 պետությունները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Գերմանիան։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը ցավով է խոսել բանաձեւի տապալման համար, ասելով, թե Անվտանգության խորհուրդը կորցրեց ճգնաժամը դադարեցնելու համար միասնական գործողությունների դիմելու հնարավորությունը։

ԱՄՆ-ի դեսպան Սյուզըն Ռայսը, հիասթափություն արտահայտելով Չինաստանի ու Ռուսաստանի կողմից իրականացված քայլի կապակցությամբ, ավելացրեց սակայն, որ իր երկիրը երես չի թեքելու Սիրիայում շարունակվող իրադարձություններից։

Ռուսաստանը, պաշտպանելով իր կայացրած որոշումը, հայտարարել է, թե խորհրդի անդամ պետությունները թերագնահատում են քաղաքական եղանակով կարգավորման հասնելու հնարավորությունը եւ կոչ անում վարչակարգի փոփոխություն՝ ընդդիմությանը դեպի իշխանություն մղելու եղանակով։

XS
SM
MD
LG