Մատչելի հղումներ

Մահափորձ՝ Սիրիայի վարչապետի դեմ


Դամասկոսում իրականացված պայթյունի հետևանքով կան տուժածներ, սակայն վարչապետը վնասվածքներ չի ստացել

Սիրիայի վարչապետ Վաել ալ-Հալքիին տեղափոխող ավտոշարասյան ուղղությամբ Դամասկոսում երկուշաբթի օրը հարձակում է իրականացվել:

Սիրիայի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ, Դամասկոսի արևմտյան Մազեհ շրջանում, որտեղ բնակվում է կառավարութան բարձրաստիճան պաշտոնյաների հիմնական մասը, իրականացված պայթյունի հետևանքով կան տուժածներ, սակայն վարչապետը վնասվածքներ չի ստացել:

Պետական լրատվամիջոցները «ահաբեկչական հարձակում» են անվանել վարչապետի շարասյունը պայթեցնելու փորձը:

«Ահաբեկչական հարձակում» տերմինը Սիրիայի իշխանությունները կիրառում են՝ անդրադառնալով երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքար մղողներին:
XS
SM
MD
LG