Սիրիայի ապստամբները հինգշաբթի օրը հարձակում են գործել կառավարական ուժերի երեք անցակետի ուղղությամբ, որի հետևանքով սպանվել է 28 զինծառայող:
Այս մասին հաղորդել է «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպությունը, որի համաձայն հարձակումն իրականացվել է հյուսիսային Իդլիբ նահանգում՝ Թուրքիայի հետ սահմանի մոտակայքում: Կազմակերպության համաձայն, բախումների հետևանքով զոհվել է ապստամբների ուժերի հինգ մարտիկ:
Սիրիայի կառավարությունը և պետական լրատվամիջոցները դեռևս որևէ արձագանք չեն ներկայացրել այս տեղեկատվության կապակցությամբ:
ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընի համաձայն, Միացյալ Նահանգների կառավարությունը հույս ունի, որ հաջորդ շաբաթ կայանալիք Սիրիայի ընդդիմադիր ուժերի նոր բանակցությունների արդյունքում հնարավոր կդառնա ընտրել երկրի ընդդիմության նոր առաջնորդներին:
Արտգործնախարար Քլինթընը նշել է, որ Միացյալ Նահանգները որոշ նկատառումներ ունի այն առումով, թե ընդդիմադիր որ կազմակերպությունները և գործիչները պետք է առավել մեծ դեր ունենան Դոհայում կայանալիք բանակցությունների ընթացքում: Նա ասել է նաև, որ հիմնականում աքսորի մեջ գտնվող գործիչներից կազմված Սիրիայի ազգային խորհուրդը այլևս անհնար է ընդդիմության առաջնորդ համարել՝ միաժամանակ նշելով, որ Խորհուրդը դեռևս կարող է որոշակի դեր ունենալ:
Քլինթընն ասել է նաև, որ Սիրիայի միասնական նոր ընդդիմությունը պետք է զգոն լինի և թույլ չտա, որպեսզի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ բարձրացրած հեղափոխությունը մահմեդական ծայրահեղության զոհ գնա: