Սիրիայի ընդդիմադիր Ազգային կոալիցիան ժամանակավոր վարչապետի պաշտոնում ընտրել է ԱՄՆ-ում կրթություն ստացած նախկին բիզնեսմեն Ղասան Հիթոյին:
Ժամանակավոր վարչապետը վարչարարություն կիրականացնի Սիրիայի ապստամբների կողմից երկրի նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերից գրավված տարածքներում:
Թուրքիայում երեքշաբթի օրն անցկացված ընդդիմադիր կոալիցիայի հանդիպման ընթացքում Հիթոն ստացել է կոալիցիայի անդամների ընդհանուր թվով 48 ձայնից 35-ը:
Ղասան Հիթոն մի քանի տասնամյակ բնակվել է Միացյալ Նահանգներում, սակայն վերջերս ԱՄՆ-ի Տեխաս նահանգից տեղափոխվել է Թուրքիա՝ Սիրիայի ընդդիմության կողմից վերահսկվող տարածքներում օգնություն բաշխելու գործում օժանդակություն տրամադրելու համար:
Սիրիայի ընդդիմությանը որպես երկրի ժողովրդի լեգիտիմ եղանակով ներկայացնող մարմին ճանաչել է արդեն ավելի քան 100 երկիր, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Թուրքիան:
Սիրիայի կառավարական ուժերի ռազմական օդանավերը երկուշաբթի օրը հրթիռներ են արձակել Լիբանանի հյուսիսային տարածքների ուղղությամբ՝ քայլ, որը Միացյալ Նահանգները Սիրիայի կառավարության և ապստամբների միջև ընթացող հակամարտության «լարվածության զգալի ավելացում» է անվանել:
Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարար Ջոն Քերին երկուշաբթի օրն ավելի վաղ ասել է, որ Միացյալ Նահանգները դեմ չէ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիայի ապստամբներին սպառազինություն տրամադրելու ծրագրերին:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Ֆրանսիայի իշխանությունները հայտնել էին, որ Եվրոպական Միության կողմից Սիրիա սպառազինություն մատակարարելու էմբարգոյի պայմանները չփոխելու դեպքում կաշխատեն Մեծ Բրիտանիայի հետ՝ ապստամբներին զենք և զինամթերք մատակարարելու ուղղությամբ: