Մատչելի հղումներ

«Սիրիայի ազգային խորհուրդը» Ժնևյան բանակցություններին մասնակցելու նախնական համաձայնություն է տվել


«Սիրիայի ազգային խորհրդի» խոսնակ Խալեդ Սալեհ (արխիվային լուսանկար)
«Սիրիայի ազգային խորհրդի» խոսնակ Խալեդ Սալեհ (արխիվային լուսանկար)

«Սիրիայի ազգային խորհուրդը» պահանջում է Սիրիայի կառավարությունից երաշխավորել «մարդասիրական միջանցքների» ստեղծումը, ազատ արձակել քաղբանտարկյալներին և բանակցությունների արդյունքում Սիրիայում իրականացնել քաղաքական անցում

Սիրիայում գործող՝ Արևմուտքի աջակցությունը վայելող ընդդիմության հիմնական դաշինքը հանդես է եկել Սիրիայի կառավարության հետ բանակցությունների անցկացման նախնական համաձայնության մասին հայտարարությամբ: Ժնևյան բանակցություններին իրենց մասնակցության համար ընդդիմադիրները ներկայացրել են որոշ նախապայմաններ, այդ թվում՝ օգնություն տրամադրող կազմակերպությունների աշխատողներին պաշարված տարածքներ մուտք գործելու իրավունքի տրամադրումը:

«Սիրիայի ազգային խորհուրդ» ընդդիմության դաշինքն այս հայտարարությամբ հանդես է եկել երկուշաբթի օրը՝ Ստամբուլում երկու օր տևած բանակցություններից հետո:

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին ողջունել է «Սիրիայի ազգային խորհրդի» հայտարարությունը՝ նշելով, որ կազմակերպության մասնակցությունը «դրական ուղղությամբ մեծ քայլ կդառնա»:

«Սիրիայի ազգային խորհուրդը» պահանջում է Սիրիայի կառավարությունից երաշխավորել «մարդասիրական միջանցքների» ստեղծումը, ազատ արձակել քաղբանտարկյալներին և բանակցությունների արդյունքում Սիրիայում իրականացնել քաղաքական անցում:

Սիրիայի ապստամբներն արդեն երկար ժամանակ պահանջում են, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը որևէ դեր չունենա ժամանակավոր այն կառավարությունում, որի ստեղծման նպատակով Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ջանքերով կազմակերպվում է Ժնևյան խաղաղության համաժողով: Համաժողովի անցկացման որևէ հստակ ամսաթիվ դեռևս չի նշվել, քանի որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և ՄԱԿ-ի դիվանագետները շարունակում են աշխատանքը՝ Սիրիայի քաղաքական պատերազմի կողմերին համաժողովում մասնակցության համաձայնություն ձեռք բերելու ուղղությամբ:

«Սիրիայի ազգային խորհուրդ» դաշինքի անդամները ցանկանում են ձեռք բերել Սիրիայի ներսում շարունակվող պատերազմական գործողություններին մասնակցող ապստամբների միավորումների, երկրի համայնքների առաջնորդների և ակտիվիստների աջակցությունը՝ հերքելու համար տեղում պայքարը մղողների կարիքներից անտեղյակ լինելու մեջ ներկայացվող մեղադրանքները:

Սիրիայում գործող իսլամիստական հայացքների հարող ապստամբների խմբավորումները դեմ են հանդես գալիք Ժնևյան բանակցությունների անցկացմանն այն դեպքում, եթե բանակցությունների արդյունքում չնախատեսվի նախագահ Ասադի պաշտոնաթողությունը: Իսլամիստ որոշ խմբավորումներ զգուշացրել են, որ խաղաղության բանակցությունների մասնակիցներին դավաճան կհամարվեն:
XS
SM
MD
LG