Մատչելի հղումներ

«Սիրիայի ազգային դաշինքը» կմասնակցի խաղաղության համաժողովին


ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին, ողջունելով «Սիրիայի ազգային դաշինքի» կողմից խաղաղության համաժողովում մասնակցելու մասին ընդունված որոշումը, նշել է, որ թույլ չի տա Ասադին կենտրոնանալ ծայրահեղության դեմ պայքարի նման թեմաների վրա

Սիրիայի ընդդիմության քաղաքական հիմնական կազմակերպությունը՝ «Սիրիայի ազգային դաշինքը», կայցելի Շվեյցարիայի Մոնթրո քաղաքում հունվարի 22-ին կայանալիք խաղաղության համաժողովը:

«Սիրիայի ազգային դաշինքի» լրատվական ծառայության համաձայն, «Ժնև II» բանակցություններն այցելելու օգտին քվեարկել է դաշինքի 73 քվեարկողներից 58-ը, իսկ դաշինքի ևս 44 քվեարկող, որոնք այցելել են նիստը, չեն մասնակցել քվեարկությանը:

Հանդես գալով Ստամբուլում իր աջակիցներին ուղղված ուղերձով՝ «Սիրիայի ազգային դաշինքի» առաջնորդ Ահմադ Ջաբրան հայտարարել է ժնևյան խաղաղության համաժողովին իր գլխավորած կազմակերպության մասնակցության մասին:

«Ասադի վարչակարգը դաժանություններ է գործել ինչպես երկրի փոքրամասնությունների, այնպես էլ մեծամասնության նկատմամբ՝ որպես իշխանության ղեկին մնալու իր ցանկության համար վարձկաններ օգտագործելով «ալ-Քաիդա»-ն, «Հեզբոլլահ»-ն ու Իրանը», - ասել է «Սիրիայի ազգային դաշինքի» առաջնորդ Ջաբրան՝ շեշտելով, որ Սիրիայի ընդդիմության պահանջները, ներառյալ նախագահ Բաշար ալ-Ասադի պաշտոնաթողությունը և դատապարտումը, պետք է կատարվեն:

Սիրիայի իշխանությունները, որոնք երկրում գործող ապստամբների բոլոր ուժերը ահաբեկչական են համարում, փորձել է փոխել խաղաղության բանակցությունների շեշտը Սիրիայի ժամանակավոր կառավարության ձևավորումից դեպի ծայրահեղության դեմ պայքարը:

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին, ողջունելով «Սիրիայի ազգային դաշինքի» կողմից խաղաղության համաժողովում մասնակցելու մասին ընդունված որոշումը, նշել է, որ թույլ չի տալու Ասադին կենտրոնանալ ծայրահեղության դեմ պայքարի նման թեմաների վրա:

Արտգործնախարար Քերրին ուրբաթ օրը զգուշացրել էր Սիրիայի նախագահ Ասադին, որ Միացյալ Նահանգները դեռևս չի օգտագործել նրա նկատմամբ ճնշում գործադրելու բոլոր հնարավորությունները՝ ստիպելու համար Սիրիայի կառավարությանը հետևել ժնևյան առաջին համաժողովի ընթացքում նախանշված նպատակներին:
XS
SM
MD
LG