Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերը կիրակի օրը վերահսկողություն են հաստատել երկրի հայաբնակ Քեսաբ քաղաքի նկատմամբ:
Քեսաբից ապստամբների ուժերի, այդ թվում՝ «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող զինյալների նահանջը ևս մեկ հարված է հասցրել Սիրիայում գործող ընդդիմության ուժերի իրվաիճակի նկատմամբ:
Սիրիայի պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կառավարական ուժերը Քեսաբում «վերականգնել են կայունությունն ու անվտանգությունը»:
Գործակալությունը հայտնել է նաև, որ «Սիրիայի կառավարական ուժերի ինժեներական ստորաբաժանումներն իրականացնում են ահաբեկիչների հանցախմբերի կողմից տեղադրված ականների և պայթուցիկ այլ նյութերի հեռացման աշխատանքները»:
Մեծ Բրիտանիայից «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպությունն իր հերթին հայտնել է, որ ապստամբները սկսել էին հեռանալ Քեսաբից շաբաթ օրը, իսկ կառավարական ուժերին հաջողվել էր գրավել քաղաքը՝ այնտեղ մնացող ապստամբների հետ մարտերի արդյունքում:
«Սիրիայի ապստամբների կողմից Քեսաբի նկատմամբ վերահսկողություն հաստատելու արշավը դարձել էր զայրույթի կիզակետ, քանի որ Սիրիայի պետական լրատվամիջոցները զգուշացնում էին իսլամիստ զինյալների կողմից ազգությամբ հայ բնակչության նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու անխուսափելիության մասին, իսկ ընդդիմության առաջնորդները փորձում էին մեղմել վատ վերաբերմունքի մասին հաղորդագրությունների շուրջ լուրերը», - գրում է ամերիկյան «Լոս Անջելես Թայմս» պարբերականը:
Քեսաբի ճակատագրի շուրջ, գրում է «Լոս Անջելես Թայմս»-ը, ակտիվ գործողություններ են ձեռնարկել հանրահայտ անձնավորությունները, անդ թվում՝ ռեալիթի-շոուի աստղ, հայազգի Քիմ Քարդաշյանը, որը միացել էր «#SaveKessab», թարգմանաբար՝ «Փրկե՛ք Քեսաբը» արշավին և հորդորել «Թվիթեր» սոցիալական կայքում իր մասին լուրերին հետևողներին տարածել այս արշավի մասին լուրերը: