Մատչելի հղումներ

Սպանդ Սիրիայում՝ Դամասկոսի մոտակայքում


A member of the Free Syrian Army points as his fellow fighter aims his weapon, near the air force intelligence headquarters in Aleppo, Aug. 1, 2013.
A member of the Free Syrian Army points as his fellow fighter aims his weapon, near the air force intelligence headquarters in Aleppo, Aug. 1, 2013.

Սիրիայի պետական լրատվամիջոցների համաձայն, սպանվածները եղել են «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման անդամներ

Սիրիայի ակտիվիստները հայտնել են Դամասկոսում կառավարական ուժերի կողմից կազմակերպված դարանում ընդդիմության առնվազն 62 մարտիկի սպանդի մասին:

Կառավարական ուժերի դարան ընկած ընդդիմության մարտիկների սպանդն իրականացվել է Դամասկոսից մոտ 35 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ադրա քաղաքում:

Սիրիայի պետական լրատվամիջոցները, որոնք «ահաբեկիչներ» են անվանել սպանված ապստամբներին, հայտնել են, թե վերջիններս եղել են «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման անդամներ:

Կառավարական ուժերը վերջին մի քանի ամիսների ընթացքում հարձակողական գործողությունների են անցել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսին հարող տարածքներում:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն այս ամսվա սկզբին համոզվածություն էր հայտնել այն մասին, որ երկրում չդադարող ճգնաժամում հաղթանակ կտանեն իրեն հավատարիմ ուժերը:

Սիրիայում նշվող Բանակի օրվա կապակցությամբ հրապարակված հաղորդագրության մեջ Ասադն ասել էր, թե առանց այս համոզվածության Սիրիայի կառավարությունը չէր կարողանալու դիմակայել «ավելի քան երկու տարի շարունակվող ագրեսիային»:

Սիրիայում հակամարտությունը սկսվել էր 2011 թվականի մարտին Ասադի կառավարման դեմ ապստամբությունից, որն ավելի ուշ վերածվել էր քաղաքացիական պատերազմի: Երկրում չդադարող բռնությունների հետևանքով արդեն զոհվել է ավելի քան 100 հազար, բախումների պատճառով տեղահանվել է մի քանի միլիոն մարդ:
XS
SM
MD
LG