Միջազգային դոնորները հանդես են եկել Սիրիայում զինված հակամարտությունից տուժածներին հարյուրավոր միլիոն դոլար կազմող օգնություն հատկացնելու պատարստակամության մասին:
ՄԱԿ-ի կողմից Քուվեյթում կազմակերպված համաժողովի ընթացքում կազմակերպության Գլխավոր քարտուղար Բան Կի-մունն ասել է, որ Սիրիայում հակամարտությունը «մի քանի տասնամյակ հետ է գցել երկիրը»:
Բան Կի-մունի գլխավորությամբ անցկացվող դոնորների համաժողովը կազմում է Սիրիայում քաղաքական պատերազմից տուժածներին այս տարի 6,5 միլիարդ դոլար ծավալով օգնություն հավաքելուն ուղղված միջազգային ջանքերի մասերից մեկը:
Համաժողովի ընթացքում Քուվեյթը պատրաստակամություն է հայտնել հատկացնելու 500 միլիոն դոլար:
ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին իր հերթին հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Միացյալ Նահանգները ստանձնել է 380 միլիոն դոլարի օգնություն հատկացնելու պարտավորություն:
Միացյալ Նահանգները Սիրիայում արդեն գրեթե երեք տարի տևող պատերազմի ընթացքում մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով արդեն իսկ հատկացրել է մոտ 1,7 միլիարդ դոլար:
Միավորված ազգերի կազմակերպության տվյալներով, Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկզբից ավելի քան 9 միլիոն սիրիացի ստիպված է եղել լքել իրենց տները, որոնցից 2,3 միլիոնը փախուստի է դիմել հարևան պետություններ: