ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ժամանել է Ռուսաստան՝ անցկացնելու համար հանդիպումներ «Մեծ քսանյակի» անդամ պետությունների առաջնորդների հետ: Սպասվում է, որ գագաթաժողովի ընթացքում քննարկվելիք հիմնական թեման կդառնա Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի ռազմական հնարավոր հարվածները:
Սիրիայում շարունակվող ճգնաժամը պաշտոնական օրակարգում չէ, սակայն սպասվում է, որ այս թեման կքննարկվի Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում անցկացվող համաշխարհային տնտեսական գագաթաժողովի շրջանակներում պետությունների առաջնորդների միջև առանձին հանդիպումների ընթացքում:
Օբաման ցանկանում է ձևավորել լայն աջակցություն Սիրիայի կառավարության կողմից քիմիական զենքի կիրառման մեղադրանքների հետևանքով այս երկրի ուղղությամբ ռազմական հարվածներ հասցնելու հարցում ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ միջազգային հանրության շրջանում:
«Մեծ քսանյակի» հանդիպումից մեկ օր առաջ ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանության է արժանացրել Սիրիայի ուղղությամբ սահմանափակ հարված հասցնելու ծրագիրը, որը սակայն բացառում է ցամաքային ուժերի կիրառումը: Հանձնաժողովի կողմից ընդունված իրավական այս ակտը գալիք շաբաթ քվեարկության կդրվի ԱՄՆ-ի Սենատ, և, ընդունվելու դեպքում, պետք է փոխանցվի ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատ, որտեղ կարող է հանդիպել հանրապետական կուսակցության օրենսդիրների ընդդիմության: