Իրաքում Սիրիայի դեսպան Նավաֆ Ֆարեսն անցել է ապստամբների կողմը՝ ասելով, որ «միացել է հեղափոխությանը»:
«Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության կողմից հեռարձակված իր հայտարարության մեջ Ֆարեսը հայտնել է Սիրիայում կառավարող «Բաաս» կուսակցությունից իր դուրս գալու մասին՝ նշելով, որ կառավարության կողմից այս կուսակցությունն օգտագործվել է որպես «Սիրիայի ժողովրդի և նրա ազատության և արժանապատվության ձգտումները ճնշելու գործիք»:
Ֆարեսը հորդորել է Սիրիայի զինծառայողներին միանալ իրեն՝ ասելով, թե «իր իսկ ժողովրդի սպանությունը պատիվ չի բերում»:
Որևէ լուր սակայն չի տարածվել այն մասին, թե որտեղ էր ձայնագրված եղել Նավաֆ Ֆարեսի խոսքը:
Իրաքում Սիրիայի դեսպան Ֆարեսը դարձել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության դեմ արդեն 16 ամիս շարունակվող ապստամբության ընթացքում փախուստի դիմած ամենաբարձր պաշտոնը զբաղեցնող պետական պաշտոնյան:
Վաշինգտոնում ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քերնին նշել է, որ Ֆարեսի փախուստը վկայում է այն մասին, որ Ասադի կառավարությանը ցուցաբերվող աջակցությունը թուլանում է ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում:
Միավորված ազգերի կազմակերպության հանձնակատար Քոֆի Անանն ավելի վաղ ասել է, որ այս շաբաթ Սիրիայի նախագահ Ասադի հետ իր ունեցած բանակցությունների ընթացքում վերջինս առաջարկել է նշանակել բանագնաց, որն իրեն կներկայացնի ընդդիմության հետ բանակցություններում, սակայն չի նշել բանագնացի անունը:
Անանն ասել է նաև, որ Իրանի և Իրաքի իշխանությունները հայտնել են, թե կօգտագործեն Սիրիայի ընդդիմության վրա իրենց ունեցած ազդեցությունը ՝ վերջիններիս բանակցային գործընթաց մեկնարկել ստիպելու նպատակով:
ԱՄՆ-ի Սպիտակ տակ խոսնակն այս կապակցությամբ նշել է, թե չի բացառում որևէ մեկի մասնակցությունը Սիրիայի ապագայի վերաբերյալ բանակցություններում՝ միաժամանակ կասկած արտահայտելով, որ Իրանը կարող է կառուցողական դեր ունենալ այս գործընթացում: