Սիրիայի իրավապաշտպան ակտիվիստների համաձայն, Սիրիայի կառավարական ուժերը ռմբակոծության են ենթարկել երկրի հյուսիսում գտնվող քաղաքներից մեկը: Ռմբակոծության պատճառով, ըստ ակտիվիստների, զոհվել է առնվազն 12 մարդ:
Մեծ Բրիտանիայից գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպության համաձայն, Թուրքիայի սահմանամերձ Սալքին քաղաքում երկուշաբթի օրն իրականացված հարձակման զոհերի թվում կար հինգ երեխա:
Ակտիվիստների մեկ այլ՝ «Տեղական համակարգման կոմիտե» կազմակերպության համաձայն, ռմբակոծության զոհ է գնացել 30 մարդ:
Ռմբակոծության մասին այս երկու, իրարից անկախ ստացված հաղորդագրությունները հնարավոր չէ հաստատել անկախ մարմինների կողմից, քանի որ Սիրիայում օտարերկրյա լրագրողների գործունեությունը սահմանափակված է:
Երկրում չդադարող քաղաքացիական պատերազմն այս ընթացքում տարածվել է՝ կիրակի օրը հասնելով քրդաբնակ տարածքներ, որտեղ ինքնասպան ահաբեկչի կողմից իրականացված հարձակումը դարձել է զոհերի պատճառը:
«Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպության վկայությամբ, Քամիշլի քաղաքում գտնվող կառավարական ուժերի հենակետերից մեկի մոտակայքում իրականացված հարձակման հետևանքով զոհվել է անվտանգության ուժերի ութ ծառայող:
Այս հարձակումը դարձել է հիմնականում քրդերով բնակեցված տարածքներում իրականացված նման առաջին հարձակումը: Սիրիայի քրդերը հիմնականում ներգրավված չեն եղել երկրում արդեն 18 ամիս շարունակվող հակամարտության մեջ: