Մատչելի հղումներ

«Զինված ուժերը քիմիական զենք են կիրառել». Սիրիայի ապստամբներ


Քիմիական զենքի կիրառման մասին ապստամբների հայտարարությունը արագ հերքվել է Սիրիայի կառավարութան կողմից

Սիրիայի ապստամբների համաձայն, առնվազն 100 մարդ է զոհվել երկրի մայրաքաղաք Դամասկոսի մոտակայքում կառավարական ուժերի կողմից իրականացված հարձակման հետևանքով, որի ժամանակ նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերը քիմիական զենք են կիրառել:

Քիմիական զենքի կիրառման մասին ապստամբների հայտարարությունը արագ հերքվել է Սիրիայի կառավարութան կողմից: Պետական լրատվամիջոցներն այնուամենայնիվ հաղորդել են Դամասկոսի մոտակայքում իրականացված մարտական գործողությունների մասին, որոնց ընթացքում կառավարական ուժերը ոչնչացրել են «ահաբեկիչների»՝ տերմին, որով Ասադի վարչակազմն անվանում է Սիրիայի ապստամբներին:

Մեծ Բրիտանիայից իր գործունեությունն իրականացնող «Մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպությունը սակայն հաղորդել է, որ Սիրիայի զինված ուժերը հրթիռային կրակ էին բացել Արևելյան Ղութա և Արևմտյան Ղութա բնակավայրերի ուղղությամբ՝ մեջբերելով ակտիվիստների վկայություններն այն մասին, որ «տարածքում թունավոր գազեր են կիրառվել»:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգն ասել է, թե «շատ է մտահոգված» քիմիական զենքի կիրառմամբ հարձակումների մասին հաղորդագրություններով: Արտգործնախարար Հեյգը նշել է, որ նման հարձակումների մասին տեղեկությունների հաստատումը կհամարվի Սիրիայում շարունակվող հակամարտության «ցնցող սաստկացում», և որ Մեծ Բրիտանիան այս խնդիրը կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուշադրության:
XS
SM
MD
LG